Նոր ամերիկյան ռազմաբազա՝ Թուրքիայի սահմանի մոտ

Նոր ամերիկյան ռազմաբազա՝ Թուրքիայի սահմանի մոտ

Arab News-ը գրում է, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, ստեղծում է նոր բազա Սիրիայում՝ Թուրքիայի եւ Իրաքի սահմաններին մոտ տարածքում։ Նոր բազայի համար տեղ է ընտրված Այնյ-Դիվարը՝ Հասեկե նահանգում, որը գտնվում է «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորման կողմից, Դերիք քաղաքի մոտակայքում, որը իր հերթին կապված է Քրդական բանվորական կուսակցության հետ, ուժ, որին Անկարայում համարում են ահաբեկչական։ Սա բավական հետաքրքրական է, քանի որ ըստ էության պարունակում է իր մեջ ազդակներ, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ։