Բորիս Ավագյանը գնում է ԱԱԾ

Բորիս Ավագյանը գնում է ԱԱԾ

Քիչ առաջ, Հյուսիսային պողոտայից, մեր ուղիղ եթերի ընթացքում կարճ հարցազրույց տվեց Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության փոխտնօրենի պաշտոնից ժամեր առաջ ազատված Բորիս Ավագյանը։

Հարցազրույցից անմիջապես հետո նրան շտապ կանչել են ԱԱԾ։ Նա այս պահին գնում է այնտեղ։ Թե ինչ գործով են կանչել՝ Ավագյանը տեղյակ չէ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԱՎագյանը հասել է ԱԱԾ, սակայն քննիչը տեղում չի եղել։ Երբ փաստաբանները զանգահարել են Ավագյանին հրավիրած քննիչին՝ ասել է, որ արդեն ուշ է, տուն է գնացել, թող առավոտյան 10-ին գա։ 

Փաստաբանները քննիչին ասել են, որ եթե այդպիսի վերաբերմունք է, ապա Ավագյանը միայն գրավոր ծանուցագրի դեպքում կներկայանա ԱԱԾ։