Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է․ Լեւոն Երանոսյան

Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է․ Լեւոն Երանոսյան

Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստին հետազոտվելու են գործում առկա տեսանյութերը։

Նիստից հետո լրագրողները Երանոսյանից հետաքրքրվեցին «Մարտի 1»-ի գործով իր ցուցմունքի վերաբերյալ, նա նշեց․ «Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է»։

Երանոսյանը հրաժարվեց այլ հարցերին պատասխանել՝ ասելով, թե նպատակահարմար չի գտնում։

Լևոն Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ըստ նախաքննական մարմնի՝ 2018 թ. ապրիլին հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ նա կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։