Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի. Սամվել Ֆարմանյան

Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«2012-2018 թթ. Նիկոլ Փաշինյանն իմ աշխատասենյակում բազմաթիվ անգամ սուրճ է խմել: Իմ օգնականն էլ էդ առիթներով երևի հարցրել է` սուրճը շաքարո՞վ,, թե առանց, պարոն Փաշինյան: Նիկոլն էլ միշտ շնորհակալություն էր հայտնում: Փաստորեն, Նիկոլն ու օգնականս ոտքի վրա պարբերաբար քծնանքի ու շողոքորթության ռևերանսներ են փոխանակել, չեմ էլ իմացել:

Պետության ղեկավարը էս կարգի էժան չի լինում էլի... Չի լինում, տղեք»: