«Մարդիկ միամտորեն կարծում են, թե մեր երկրի խառնակ վիճակի պատճառը սահմանադրությունն է»

«Մարդիկ միամտորեն կարծում են, թե մեր երկրի խառնակ վիճակի պատճառը սահմանադրությունն է»

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Մարդիկ միամտորեն կարծում են, թե մեր երկրի խառնակ վիճակի պատճառը սահմանադրությունն է, կարծում են, որ եթե այլ սահմանադրություն գրվի, ապա այլ որակի երկիր կունենանք:
Մենք ունենք մեր ժողովրդի մենթալիտետին համապատասխան իրականություն, ու ինչ սահմանադրություն էլ գրեք, իրականությունը նույնն է մնալու՝ աղճատելով գրված սահմանադրությունը:
Եթե ուզում ենք փոփոխություն լինի երկրում, մենթալիտետը փոխելու մասին պիտի մտածենք:
Կա՞ այդպիսի հոսանք...»