Մոսկովյան շուկայում խոշոր հրդեհ է

Մոսկովյան շուկայում խոշոր հրդեհ է

Այսօր առավոտյան Մոսկվայի Կոպտևսկի շուկայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ–ի Telegram-ալիքը:

Նշվում է, որ շուկայում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 300 քառակուսի մետրի:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջ բրիգադները։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: