ԱՄՆ կառավարությունը պետք է դադարեցնի օգնություն հատկացնել Ադրբեջանին․ Ջո Բայդեն

ԱՄՆ կառավարությունը պետք է դադարեցնի օգնություն հատկացնել Ադրբեջանին․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օգնություն հատկացնել Ադրբեջանին։ Հայտարարությունը հրապարակվել է Բայդենի նախընտրական պաշտոնական կայքում։ Բայդենը կոչ է արել Թրամփի վարչակազմին դադարեցնել ռազմական օգնություն հատկացնելն Ադրբեջանին եւ չհրաժարվել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ուղղումից։

«907-րդ ուղղումը ասում է, որ Միացյալ Նահանգները չպետք է որեւէ օգնություն հատկացնի Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի կառավարությունը չի ձեռնարկի ակնհայտ քայլեր, որով կդադարեցնի բոլոր տեսակի շրջափակումները եւ մյուս հարձակողական բնույթի ուժի կիրառումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։