«Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել Մբապեին

«Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել Մբապեին

«Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն շարունակում է մնալ մադրիդյան արքայական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը։ 21-ամյա մարզիկին փարիզյան ակումբը դժվար թե համաձայնի վաճառել, սակայն իսպանացիները մի ամբողջ պլան են մշակել, որպեսզի Մբապեն ազատ գործակալի կարգավիճակով միանա իրենց։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։

Այսպես, «Ռեալը» մտադիր է Մբապեին վճարել 100 միլիոն եվրո, եթե վերջինս համաձայնի 2022-ին միանալ իսպանական ակումբին, երբ լրանա «ՊՍԺ»-ի հետ գործող պայմանագիրը։ Նշենք, որ Մբապեի տրանսֆերը գնահատվում է 180 միլիոն եվրո։ Ընթացիկ սեզոնին նա 30 գոլ եւ 17 արդյունավետ փոխանցում է գրանցել իր ակտիվում, մասնակցելով 33 խաղի։