«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության դեմ մարտնչեք, ոչ թե «Հրապարակի»

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության դեմ մարտնչեք, ոչ թե «Հրապարակի»

Հայկական լրատվամիջոցների բերանը փակող «հայրենասերները» լավ կլիներ կենտրոնանային, թե ինչ են գրում այլալեզու լրատվամիջոցները։ Մասնավորապես՝ ռուսական։ Ռուսական ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցներից մեկը՝ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը երեկ անդրադարձել է հայկական տարածքում «ռազմական օբյեկտ՝ հենակետ» ռմբակոծելու տեղեկատվությանը, որը մենք հրապարակել էինք եւ որի հետ կապված հերքումներ էին տարածում տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներ։

«ՌԻԱ Նովոստին» գրել է, որ ադրբեջանական բանակը հուլիսի 14-ին «ոչնչացրել է ՀՀ ԶՈՒ ռազմական օբյեկտ եւ ռազմական տեխնիկա՝ սահմանի թովուզյան ուղղությամբ», զոհվել է 11 ադրբեջանցի զինվորական, ներառյալ՝ մեկ գեներալ, իսկ հայկական կողմից զոհվել է երկու սպա, երկու զինվոր եւ կա 5 վիրավոր։ Հաղորդագրության տակ նաեւ տեսանյութեր են տեղադրվել։ «ՌԻԱ Նովոստին» հղում է արել ադրբեջանական եւ հայկական աղբյուրներին։