Որևէ խորհրդարանական խմբակցություն իրավասու չէ որևէ պաշտոնյայի «կանչել» ԱԺ

Որևէ խորհրդարանական խմբակցություն իրավասու չէ որևէ պաշտոնյայի «կանչել» ԱԺ
Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Պաշտպանելով խորհրդարանական պետության գաղափարը՝ միաժամանակ, չէի ցանկանա, որ այդ հասկացության սահմանների անհարկի ընդարձակումը խոցելի լինի իրավական տեսանկյունից:
Այո, երկու ձեռքով կողմ եմ, որ գործադիրն իր յուրաքանչյուր քայլի համար հաշվետու լինի օրենսդրին, սակայն՝ միմիայն օրենքի շրջանակներում...

Որևէ խորհրդարանական խմբակցություն իրավասու չէ որևէ պաշտոնյայի «կանչել» ԱԺ՝ բացատրություն տալու...

Եթե չկա Լիագումար նիստում Կառավարության հարցուպատասխան, օրենքով սահմանված կարգով ստեղծված Քննիչ հանձնաժողով կամ հրավիրված Խորհրդարանական լսում, ապա ԱԺ ներկայանալը և բացատրություն տալը որևէ պաշտոնյայի պարտականությունը չէ...

Դրա համար անհրաժեշտ է «ԱԺ» կանոնակարգ սահմանադրական օրենքում կատարել փոփոխություններ, հակառակ դեպքում այդ պաշտոնյաները հանգիստ կարող են մերժել ու չգալ, ինչի համար որևէ իրավական հետևանք վրա հասնել չի կարող...»։