Վերադարձրու գողացված իրերը եւ կստանաս մրցանակ

Վերադարձրու գողացված իրերը եւ կստանաս մրցանակ

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում, տեղի հյուրանոցներից մեկն իր 125-ամյակի տոնակատարության շրջանակներում հայտարարել է հատուկ ակցիա, ըստ որի, երբեւէ հյուրանոցում ապրած յուրաքանչյուր ոք, ով թեկուզ ամենափոքր իրն է իր հետ առանց թույլտվության տարել հյուրանոցից, կարող է այն վերադարձնել եւ ստանալ հատուկ մրցանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ուշագրավ է, որ այն մարդը, ով կվերադարձնի մի այնպիսի իր, որը կհամարվի ամենից հետաքրքրականը, կկարողանա անվճար գիշերել հյուրանոցում նախագահ Ռուզվելտի լյուքս համարում, որի գիշերակացի արժեքը կազմում է 15 հազար դոլար։ Սա համարվում է գլխավոր մրցանակը։ Իսկ մրցանակների շարքում կա անվճար ճաշ հյուրանոցում, անվճար այցելություն հյուրանոցում գործող սպա-սալոն եւ այլն։ Ակցիան գործում է մինչեւ հուլիս։