Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին. ՀՀ նախագահ

Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ցավով ստացա Իժևսկ քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի վերաբերյալ ողբերգական լուրը։

Իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքի խոսքերն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»։