Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք

Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 դեպք

Ըստ վրացական stopcov.ge կայքի տվյալների, վերջին մեկ օրում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 1213 դեպք։ Մեկ օրում առողջացել է 7 պացիենտ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 994 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 17 մարդ։

Օգոստոսի 7-ի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 19,3 միլիոնի։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 718 հազար է, առողջացածներինը՝ մոտ 12,4 միլիոն մարդ։