Պատվաստվելուց հետո ծանոթս մահացել է, չի ունեցել ոչ մի հիվանդություն․ քաղաքացի

 Պատվաստվելուց հետո ծանոթս մահացել է, չի ունեցել ոչ մի հիվանդություն․ քաղաքացի

2006-ից 2008 թվականներին մենք Հայաստանում ունեցել ենք խոզի գրիպ և այլն, բա այդ ժամանակ ինչու չէին պարտադրում դիմակ կրել, պատվաստվել, թեստ հանձել։ Լավ կհիշեք, որ այդ ժամանակ էլ հիվանդանոցներում կային մահացողներ։ Այդ տարիներին կհիշեք, որ այդ հիվանդությունները որոշ ժամանակ անց հեռացան Հայաստանից ու հիմա ինչ-որ covid շարունակում է իր ընթացքը Հայաստանում, հա՞։ Այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի մոտ մեկնարկած հերթական բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։

«Իմ կարծիքով այդ պաշտոնական տվյալները իրականում չափազանցրած են։ Ուզում են մարդկանց մեջ վախ տարածել, թե սա շատ վատ հիվանդություն է ու պետք է պատվաստվել։ Մեր հիմնական նպատակը այստեղ հավաքվելու պարտադիր պատվաստումներին ոչ ասելն է, պետք չէ պարտադրել ոչ մի դեպքում, թող մարդը որոշի։ Իմ ծանոթներից մեկը չունենալով ոչ մի հիվանդություն մահացել է պատվաստվելուց հետո։ Ոչ կորոնավիրուսից չի մահացել, չի վարակվել նա, պարզապես պատվաստվելուց հետո մահացել է։ Թող ոչ մեկի չստիպեն ուրեմն ինչ-որ բան անել, մենք հենց դրա համար ենք այստեղ»,- ասաց նա։