Լրագրողներն ու բժիշկներն ասես կոլեգաներ լինեն․ Բաբլոյանի հրաժեշտի ելույթը (տեսանյութ)

Լրագրողներն ու բժիշկներն ասես կոլեգաներ լինեն․ Բաբլոյանի հրաժեշտի ելույթը (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր լրագրողների համար կազմակերպված ավանդական տոնական ընդունելության օրն էր։ Ամանորյա միջոցառումը լրագրողների հետ անցկացրին ԱԺ վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորները՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ։

Բաբլոյանի ելույթը ոչ միայն տոնական շնորհավորանք էր՝ ուղղված լրագրողներին և ժողովրդին, այլև հրաժեշտի խոսք՝ որպես խորհրդարանի հեռացող նախագահ։ Նա իր ելույթում նախ հիշեցրեց, որ 2018 թվականը բավականին բարդ տարի էր ողջ երկրի և խորհրդարանի համար, և իր շնորհակալությունը հայտնեց բոլորիս՝ իրադարձությունների օպերատիվ և անկողմնակալ լուսաբանման համար։

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում խորհդրարանում հավատարմագրված լրագրողներին, ովքեր բարձր մակարդակով իրականացրին Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքի լուսաբանումը։ Ավելի հաճախ մատնացույց անելով հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ՝ դուք ասես դարձաք մեր օգնականներն ու խորհրդատուները»,-ասաց պարոն Բաբլոյանը։

Այնուհետև նա՝ արդեն որպես մասնագիտությամբ բժիշկ, կեսկատակ-կեսլուրջ՝ լրագրողներին համեմատեց բժիշկների հետ և բացատրեց, թե ինչու։

Մանրամասն՝ տեսանյութում։