Արմենիա TV-ն, ԱԹՎ-ն և «Շանթը» կստանան համապետական սփռման իրավունք, իսկ «Արմնյուզը» և «5-րդ ալիքը»՝ մայրաքաղաքային. ՀՌՀ որոշումը

Արմենիա TV-ն, ԱԹՎ-ն և «Շանթը» կստանան համապետական սփռման իրավունք, իսկ «Արմնյուզը» և «5-րդ ալիքը»՝ մայրաքաղաքային. ՀՌՀ որոշումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է որոշումը՝ համաձայն որի «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ, «ՇԱՆԹ» ՍՊ, «Ա-ԹԻՎԻ» ՍՊ և «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունները  ճանաչվել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ։  

Նշված ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ՇԱՐԿ» ՍՊ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունները հաղթահարել են հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի անցողիկ շեմը, սակայն հաղթող չեն ճանաչվել՝ սահմանված սլոթերի քանակը ավելի բարձր վարկանիշային միավորներ ստացած մասնակիցների կողմից զբաղեցվելու հիմքով:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային մրցույթի հաղթողներ են ճանաչվել «ՇԱՐԿ» ՍՊ, «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ, «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ, «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ, «ԴԱՐ21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունները։

Նշված ընկերություններին Հանձնաժողովը կտրամադրվի Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: