Թուրքիան «դաբրո» է տվել ահաբեկիչներին, իսկ Թեհրանը զգուշացրել է Ասադին
Թեհրանը տեղեկություններ ուներ Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների հնարավոր հարձակման մասին: Նման հայտարարություն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Իրանի ԱԳ ղեկավարի պնդել է, որ Թեհրանն այս տվյալները փոխանցել է Սիրիայի իշխանություններին։
«Զարմանալին սիրիական բանակի՝ հակահարված տալու անկարողությունն էր, ինչպես նաև իրադարձությունների զարգացման արագությունը, ինչն անսպասելի էր»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ նույնիսկ Բաշար ալ-Ասադն է «տարակուսել, թե ինչպես է գործել իր բանակը»։
«Պարզ էր, որ բուն Սիրիայում ճիշտ վերլուծություն չկար։ Կարծում եմ՝ սիրիական բանակը հայտնվել է հոգեբանական պատերազմի մեջ»,- ասել է Արաղչին:
Միաժամանակ, Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ սիրիական ընդդիմադիր ուժերը վեց ամիս առաջ թուրքական իշխանություններին տեղեկացրել են լայնածավալ հարձակման ծրագրերի մասին։
Զինյալ խմբավորումների ղեկավարները ենթադրել են, որ Անկարայից «լռելյայն հավանություն են ստացել» հետագա գործողությունների համար։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Անկարան ներգրավված չէ զինված խմբավորումների հարձակմանը և չի տվել իր հավանությունը։
Այդուհանդերձ, կասկածից վեր է, որ հենց Թուրքիայի հովանավորությամբ են գործել ահաբեկչական խմբավորումները, որոնք ի վերջո կարողացել են տապալել Ասադի երկարամյա իշխանությունը:
Կարծիքներ