Ինչպե՞ս է «ՊՆ» մակնշմամբ 20 օճառ հայտնվել գյումրեցի 83-ամյա պապիկի վաճառասեղանին

Ինչպե՞ս է «ՊՆ» մակնշմամբ 20 օճառ հայտնվել գյումրեցի 83-ամյա պապիկի վաճառասեղանին

Գյումրեցի լրագրող Անահիտ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում օրերս լուսանկար հրապարակեց՝ կից գրառում կատարելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառ են վաճառում:

ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում «ՊՆ» մակնշմամբ օճառի վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: Վերջինս հանդիսանում է ք. Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն, ծնված՝ 1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող Գ. Մ.-ի վածառած սեղանից, ինչպես նաև նրա կողմից վաճառվող իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Գյումրեցի 83-ամյա վաճառական պապիկին տարածքի բոլոր բնակիչները ճանաչում են:Նա զբաղվում է մանրածախ առևտրով,կենցաղային իրեր է վաճառում,որոնք անհատներից ձեռք է բերում մատչելի գներով: «Պապիկը մեղք է,հեչ մեկի բանըմ չի էրե,խելոք,նամուսով մարդ է,իր հացն էսպես կվաստակե:Օճառները հաստատ ձեռքը պատահական են ընկել,ինքը,որ վրայի գրությունը հասկըանար,հաստատ չէր վաճառի»ՙ,-մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից մեկը՝ կասկած հայտնելով,որ օճառները Գյումրու զինվորական զորամասերի աշխատակիցների ձեռքով են հայտնվել ծերունու վաճառասեղանին: