Հայաստանի հավաքականը շանսեր ունի պայքարելու  երկրորդ տեղի համար․ Մանչինի

Հայաստանի հավաքականը շանսեր ունի պայքարելու  երկրորդ տեղի համար․ Մանչինի

«Հենց սկզբից մենք չենք թաքցրել մեր ցանկությունները։ Մեր նպատակն է հաղթել խմբում։ Ինչպես գիտեք այս պահին Իտալիայի հավաքականը ֆիզիկապես իր ամբողջական մարզավիճակում չի գտնվում, բայց պետք է հնարավորը անենք գալիս երկու խաղում առավելագույն արդյունքի հասնելու համար։ Իսկ թե այս երկու խաղում ցանկալի արդյունքները որքանով կմոտեցնեն մեզ մեր վերջնական նպատակին, դժվար է ասել։ Հայաստանի հավաքականի հարձակման գծի չորս խաղացողներ տեխնիկապես և իրենց հնարավորություններով տարբերվում են։ Մենք իհարկե այդ մասին գիտեն և դա խաղի մշակման մեջ մեծ դեր է խաղալու։ Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի, ուստի նման պարագայում նոր թիմ ձևավորելու կամ վերաձևավոևելու ժամանակ և կարիք է պահանջվում»,-  Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 5-րդ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակը նշեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։


Մանչինին անդրադարձավ նաև Իտալիայի հավաքականի կորուստներին․ «Իտալիայի առաջնությունը նոր է սկսվել։ Ֆուտբոլիսները անմիջապես ներգրավվեցին կենտրոնական խաղերում։ Բնական է , որ այս ամենը իր ազդեցությունը թողնելու էր և հետևանքը ինքներդ արդեն տեսնում եք։ Արդեն որոշել ենք այն 10 հոգուն, ովքեր կլինի վաղվա խաղում մեկնարկային կազմում, միայն մեկն է, որ հարցական է․ թե ով կլինի, դեռ պետք է որոշենք։ Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը շանսեր ունի պայքարելու  երկրորդ տեղի համար։ Ճիշտ է հեշտ չի լինի, դժվար է լինելու, բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ Հայաստանն այդ հնարավորությունն ունի»։