Գազից ի՞նչ կա. по чем газ для народа, гордого?

Գազից ի՞նչ կա. по чем газ для народа, гордого?

Ինչու՞ են լռում քաղաքական գործիչները, փորձագետները և ոչ այնքան փոր­ձագետները: Ինչու՞ են լռում որոշ լրատվամիջոցներ և չեն հայցում իրենց օգտա­տերերի ներողամտությունը՝ ոչ վաղ անցյալում ««գազի կրակի» վրա յուղ լցնելու համար»:

Հասկանալի է: Այն ժամանակ այդ թեման մեյնսթիմի մեջ էր. Ռուսաստանին «հասկանալի լեզվով» պետք էր բացատրել հետհեղափոխական նոր իրողութ­յուն­ների մասին, պարտադրել, որպեսզի свои часы сверил с Ереваном: Դե, Ռուսաստանն էլ ասաց. Нет проблем!   Как прикажете…
Այդ «աղմուկի» մեջ հնարավոր չէր բացատրել, թե ինչ սկզբունքներով է կա­տարվում գազի գնագոյացումը: Ստիպված եղանք ընդարձակ հրապարակումներով հանդես գալ («ՉԻ», 04 Ապրիլ 2020, «Հայաստանի Հանրապետություն», 30 Ապրիլ 2020), որոնք նույնպես անտեսվեցին: «Փաստարկները»  հանգում էին նրան, թե Հայաստան մատակարարվող գազն ինչու պետք է Եվրոպայից 3 անգամ ավելի թանկ լինի: Միաժամանակ, չտեսնելու էր տրվում այն, որ Ռուսաստանի որոշ մարզերում գազի գինը 20-30 տոկոսով ավելի բարձր  էր, քան Եվրոպայում:

Տեսնենք, թե ինչ է կատարվում «ծերունի» Եվրոպայում: Հոկտեմբերի 6-ին ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի շուկաներում գազի գների թռիչքային աճ գրանցվեց: Եվրոպայում սակարկությունների բացման ժամանակ նոյեմբերի ֆյուչերսը գերա­զանցեց 1600, իսկ հետո 1900 դոլարը՝ 1000 խորհանարդ մետրի համար: Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ Մոսկվան կապ չունի Եվրոպայում գազի գնի աճի հետ:

AFP գործակալության հաղորդագրության համաձայն, գազի գնի բարձրաց­ման պատճառներից են գազապահեստարաններում պաշարների ցածր մակար­դակը, ջեռուցման սեզոնի նախաշեմին պահանջարկի մեծացումը և սահմանափակ առաջարկը:

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի ապրիլի 22-ին Մեծ Բրիտանիայի (NBP) եւ Նիդեռլանդների (TTF) առավել իրացվելի եվրոպական հաբե­րում հաջորդ օրվա առաքման գները 1000 խմ-ի համար կազմել են համապա­տասխանաբար՝ 43 դոլար եւ 67 դոլար։
Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին ոչ մասնագիտական, մանիպուլյատիվ մեկ­նաբանությունները Հայաստանում: Ինչու՞ այսօր այդ վայ-փորձագետները չեն վիրա­վորվում, ըմբոստանում, որ Եվրոպայում գազը գրեթե 10 անգամ ավելի թանկ է քան Հայաստանում:

Ինչի՞ համար ենք անդրադարձ կատարում այս թեմային: Նախ, որպեսզի փորձագետները երբեք տուրք չտան քաղաքական իրադրությանը, մնան մաս­նա­գիտական էթիկայի շրջանակներում: Նույնը վերաբերում է լրագրողական հան­րությանը: Երկրորդ, այժմ էլ կան թեմաներ, որոնք գռեհիկ մանիպուլյացիաների են ենթարկվում: Ինչքա՞ն կարելի է: Միևնույն է, այդպիսի անբարեխիղճ վարքը բախ­վելու է իրակա­նությանը

Անեկդոտ: Մոսկվա կատարված այցի ժամանակ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին հրավիրել էր ճաշի: Այդ ընթացքում սկսվում է ջերմ, վստահելի զրույց, ինչը կարևոր է նորմալ մարսողության համար:

ՀՀ վարչապետ. Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, իմ այցելության օրակար­գում մեկ հարց կա. իմ հպարտ ժողովուրդի արժանապատվությունը վիրավորված է:
ՌԴ նախագահ.Նախքան բուն նյութին անցնելը, ըստ մեր ավանդույթի, давайте по рюмочке-за нашу встречу. Закусывать будем только что завезенной  черной икрой. Прошу прощения, белый хлеб еще не завезли, так что придется масло намазывать на черный хлеб.
ՀՀ վարչապետ.Ոչինչ, ոչինչ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի:
ՌԴ նախագահ.Օղին լավն էր, չէ՞, Նիկոլ Վովայի: Դուք ասացիք…
ՀՀ վարչապետ.Վիրավորված ազգային արժանապատվության մասին:
ՌԴ նախագահ.Իլհամը՞…
ՀՀ վարչապետ.Ոչ, ոչ, թանկագին Վլադիմիր Վլադիմիրի: Իլհամը վերին աստիճանի բարեկիրթ անձնավորություն է և մեր միջև հաստատվել են վստահելի, ընկերական հարաբերություններ: Անցած օրը, նույնիսկ, նա ինձ հրավիրել էր Ջաբրաիլ՝ Արաքսի եղեգնուտներում վարազի որսի: Խոսքը վերա­բերում է գազի գնին: 
ՌԴ նախագահ.Նիկոլ Վովայի, կներեք, բայց որոշ ոլորտներ կան, որոնց չեմ միջամտում: Դրանցից մեկը էներգակիրների շուկան է, այս դեպքում Գազպրոմը: Հա, մեկ էլ դատաիրա­վական համակարգին չեմ միջամտում, դե, գիտեք, մեզ մոտ վնգստացող դատավորներ չկան, թե չէ…
ՀՀ վարչապետ.Վլադիմիր Վլադիմիրի, խոսքը վերաբերում է Հայաստան մատակարվող գազ գնի ոչ թե իջեցմանը, այ բարձրացմանը:
ՌԴ նախագահ.Не понял! «Переведите», пожалуыста.
ՀՀ վարչապետ.Իմ հպարտ ժողովուրդը վիրավորված է, որ իր համար գազի գինը բազմակի անգամ էժան է Եվրոպականից: Տպավորություն է ստեղծվել, թե Ռուսաստանը խղճահարությունից ելնելով, որպես աղքատ ժողովրդի, գազը կաս­կածելի ցածր գնով է վաճառում: Ճիշտ է, մեր վիճակը շատ լավ չէ, բայց դա որևէ կերպ չի ազդել մեր հպարտության վրա:
ՌԴ նախագահ.Գիտեք, թանկագին Նիկոլ Վովայի, այդ հարցում գուցե կարողանամ օգտակար լինել Ձեզ: Ի՞նչ գնով եք ուզում գազը:
ՀՀ վարչապետ.Դե, գիտեք, հարգելի Վլադիմի Վլադիմիրի, 2020 թվականին Հայաստան մատակարարվող գազի գինը երեք անգամ գերազանցում էր Եվրո­պականին: Եթե կարողանաք այդ համամասնությունը վերականգնել, ապա Դուք չեք կարող պատկերացնել, թե իմ հպարտ ժողովուրդն ինչպես կաստվածացնի Ձեզ:
ՌԴ նախագահ.Երեք անգամ, հըմ…Բարդ կլինի, բայց ռազմավարական դաշնակցի համար մենք պատրաստ ենք 5000 դոլար սահմանել:
ՀՀ վարչապետ.Ինչու՞ 5000, այլ ոչ 6000 հազար: 
ՌԴ նախագահ.Աստղագուշակով իմ թվը 5-ն է, հետո ես դպրոցում 5-երից բացի ուրիշ գնահատականներ չեն ստացել; : 

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր