Պատժամիջոցները չեն աշխատել. Բլինքենը խոստովանել է ՌԴ-ի «նվաճումը»

Ռուսաստանն ապահովել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի հաջող աշխատանքը՝ չնայած պատժամիջոցներին։ Այսմասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանական-արդյունաբերական բազայի աշխատանքին աջակցելու ուղիներէ գտել, ինչը նրան թույլ է տվել շարունակել հատուկ գործողությունն Ուկրաինայում:
Պետքարտուղարը նաև նշել է, որ ռուսական կողմը, ձգտելով խուսափել սահմանափակումներից, «շրջանցող ուղիներ է գտել», մասնավորապես, Հյուսիսային Կորեայի, Իրանի և, ցավոք, Չինաստանի հետ հարաբերություններում:
Հունիսի սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես խոստովանել էր, որ Ռուսաստանը սպասվածից ավելի արագ ամրապնդեց իր պաշտպանական արդյունաբերությունը: Նա հավելել է, որ դաշինքի երկրներն ավելի շատ ժամանակ են ծախսել ռազմական արտադրության ավելացման վրա, քան պետք է։
Կարծիքներ