Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունաստան

Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից։

«Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ», - նշված է հաղորդագրության մեջ: