Անվճար հեծանիվի վերանորոգում, եթե գիտեք Շիրազի 4 բանաստեղծություններից մեկը

Անվճար հեծանիվի վերանորոգում, եթե գիտեք Շիրազի 4 բանաստեղծություններից մեկը

Գյումրիում գտնվող Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը նոր,կրեատիվ գաղափարով  է հանդես եկել: Թանգարանի ֆեյսբուքյան էջը  լուսանկար է տարածել՝ կից նշելով.

«Այսպիսի հայտարարություն կարող էր լինել միայն Գյումրիում:
Մեր օրերում սա ուղղակի անհավատալի է…»:

Իսկ լուսանկարում գրված է, որ անվճար իրենց հեծանիվները կարող են վերանորոգել տալ բոլոր նրանք, ովքեր մեծն բանաստեղծի 4 բանաստեղծություններից գոնե մեկը անգիր գիտեն:Գյումրեցիները կատակում են. «Սա շատերի համար անվճար չէ, նույնիսկ  ավելի թանկ է….շատերը կգերադասեն վճարել, որն ավելի հեշտ է, քան Շիրազ սերտեն»:

Իսկ ավելի լուրջ՝ նախաձեռնությունը ճանաչողական  նպատակ է հետապնդում:Սրանք Շիրազի հայրենասիրական թեմաներով գրված  ստեղծագործություններն  են, որոնցում  արծարծվում են մեծ եղեռնը, ղարաբաղյան խնդիրը: