Չինաստանի հյուսիս-արեւմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հյուսիս-արեւմուտքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Չինական երկրաշարժագիտական կենտրոնը։ Երկրակեղեւի ցնցումները նկատվել են Իլիյան գավազի Հորգոս շրջանում։ Օջախի խորությունը 15 կմ է։ Ավերածությունների, տուժածների եւ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։