Լրագրող Նիկոլ Փաշինյանի հարցը Վազգեն Սարգսյանին․ տեսանյութ

Համացանցում արխիվային տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է երիտասարդ լրագրող Նիկոլ Փաշինյանը հարց ուղղում վարչապետ Վազգեն Սարգսյանին, ով մի հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Արցախի խնդրի կարգավորումը թողնում է հանրապետության քաղաքական ղեկավարությանը:

Փաշինյանը հարցնում է․

«Դուք ամենասկզբում ասացիք, որ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերը թողնում եք հանրապետության քաղաքական ղեկավարությանը։ Կարելի՞ է ենթադրել, որ Ձեզ ինչ-որ մեկը արգելել է արտահայտել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ձեր կարծիքները, թե՞ այսուհետ Հայաստանի քաղաքական գործիչները հայտնելու են Ձեզ հետ համաձայնեցված կարծիքներ»։

Վազգեն Սարգսյանը պատասխանում է․

‹‹Ես թողնում եմ այնպիսի մարդու տպավորություն, որին կարելի է արգելել կարծիք արտահայտել: Ամենևին ոչ: Ուղղակի ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր գործը պետք է անի և եթե քաղաքական գործիչները համոզված են: Այս հարցազրույցից հետո կարող է ինձ մեղադրեն պատերազմի հրաձիգ լինելու մեջ, ֆաշիստական տրամադրություններ տարածելու մեջ: Սակայն ուզում եմ ասեմ, որ ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ինչ լումա ունեն, ինչ ջանքեր են ներդրել, քանի ընկեր ու հարազատ են կորցրել, դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ լավագույն ընկերներին: Ես այս պատերազմին տվել եմ ինչ-որ կարող էի տալ, իսկ ձեռք եմ բերել հպարտություն: Հանեք այդ հպարտությունը, հանեք այդ գաղափարը, տակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ և կռվելու եմ գաղափարի, նպատակի համար: Եվ նպատակի ճանապարհին»: