Դա արդեն շախմատին չի վերաբերում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Դա արդեն շախմատին չի վերաբերում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Այսօր  շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ֆեդերացիայում էր։ Նրան նախ ծափահարություններով դիմավորեցին։ Ապա հեռանալիս նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ։ 

«Վերաբերմունքը շախմատի նկատմամբ չի փոխվել, մնում է լավը մեր հանրության կողմից, երեխաների կողմից, բոլորի կողմից, և, ինչպես տեսնում եք, ֆեդերացիան լիարժեքորեն գործում է»,- ասաց Սարգսյանը 

Իսկ այն հարցին, թե ի՞նչ կասի ֆեդերացիայի օպտիմիզացման և Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցի մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Դա արդեն շախմատին չի վերաբերում»,- ապա ծիծաղելով հեռացավ։