«Ես ուղղակի ամաչում եմ դատախազի ներկայացրած ապացույցից, որ այսքան քննություն կատարեցին, 120 քննիչ, 2 հազար հոգու քննեցին, տանել-փակելով, եթե հարգելի դատախազը մի օրինակ բերի, որ որեւիցե մեկն ասել է՝ Ծառուկյանը իրեն կաշառք է տվել, ապա ես կհամաձայվեմ իր հետ: Բայց ամոթ է, 2 հազար հոգու քննել են, որոշներին ձերբակալել են՝ 1-2 ամսով, բայց որեւիցե մեկը ասե՞լ է՝ Ծառուկյանը կաշառք է տվել, ամոթ է»:Այս մասին քիչ առաջ դատական նիստերի դահլիճում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, ընթանում էր Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի գործով հերթական դատական նիստը։
«Հասկացանք, որ քաղաքական իրավիճակ է եղել, հունիսի 5-ի հետ կապված Ծառուկյանը հայտարարություն է արել, որ այսօր այս օրին ենք ընկել: Ծառուկյանն ո՞ւմ է կաշառք տվել»,- ասաց Ծառուկյանը։