Պարզվում է՝ երկուշաբթին վտանգավոր է մարդկանց սրտի համար․ գիտնականներ

Պարզվում է՝ երկուշաբթին վտանգավոր է մարդկանց սրտի համար․ գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ երկուշաբթին մեր սրտերի համար չսիրված օր է։ Բացի այդ, մեր սիրտը չի սիրում նաեւ արձակուրդի առաջին եւ վերջին օրերը, ինչպես նաեւ՝ բարձր ջերմաստիճանները։ Այս մասին հայտարարել են Սրտի հիվանդությունների լեհական կենտրոնի աշխատակիցները, որը գտնվում է Զաբժե քաղաքում։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս ամենի մասին վկայում է այն փաստը, որ օրինակ տեղի ունեցած բոլոր ինֆարկտների 17 տոկոսը եղել է երկուշաբթի օրերին։ Ուշագրավ է, որ հանգստյան օրերին տեղի ունեցած ինֆարկտների քանակը չի գերազանցում 11-12 տոկոսը։ Բացի այդ, եթե նախկինում ընդունված էր կարծել, որ ինֆարկտները ավելի շատ առավոտյան ժամերին են լինում, ապա լեհ գիտնականնրի հետազոտությունները հերքում են այդ կարծիքը։ Բոլոր ինֆարկտների 27 տոկոսը տեղի է ունենում ժամը 06-12 –ն ընկած ժամանակահատվածում․ իսկ 35 տոկոսը՝ 12-18 ընկած ժամանակահատվածում։ Նույն կերպ էլ, ինֆարկտների վիճակագրությամբ պարզվել է, որ արձակուրդի առաջին եւ վերջին օրերը նույնպես համարվում են ռիսկային։