Ձերբակալվել են հանցաշխարհի 200 ներկայացուցիչներ

Ձերբակալվել են հանցաշխարհի 200 ներկայացուցիչներ

Վրաստանի ՆԳ նախարարությունը սկսած 2018 թվականի տարեսկզբից ձերբակալել է տասնյակ անձանց որոնք ներկայացնում են հանցաշխարհը, կամ ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել՝ «գողականների աշխարհը»։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Ընդ որում վրացի «գողականների» ձերբակալությունները եղել են ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 198 հանցաշխարհի ներկայացուցիչ, որից 13-ը՝ օրենքով գողեր են եղել։ Նշենք, որ վրացական օրենսդրությամբ, քրեորեն պատժելի է «գողական սխոդկաների» մասնակցությունը, հանցաշխարհի գործունեությանն աջակցելոը, հանցաշխարհի ներկայացուցչին կամ օրենքով գողին օգնության դիմելը։