Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Ադրբեջանի եւ Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Մինչ այս տարվա փետրվարի վերջ կհանդիպեն Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Այս մասին հայտնում է Report պարբերականը՝ վկայակոչելով Բաքվում իրանական դեսպան Ջավան Ջհանգիրազադեի հայտարարությունը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ 

Ըստ հաղորդման, օրակարգում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր են։ Դեսպանը հավելել է, որ արդեն Նովրուզի տոներից հետո կլինեն նաեւ հանդիպումներ Թեհրան-Բաքու-Անկարա եւ Թեհրան-Բաքու-Անկարա-Թբիլիսի ձեւաչափերով։ Դեսպան Ջհանգիրազադեն նշել է, որ հանդիպում է նախատեսված նաեւ Մոսկվա-Թեհրան-Բաքու ֆորմատով։