Նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկվել են. լայնածավալ ցույց է տեղի ունեցել

Նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկվել են. լայնածավալ ցույց է տեղի ունեցել

Բուխարեստում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույց՝ «Հանրահավաք հանուն ժողովրդավարության» կարգախոսով, որը կազմակերպել է «Ալյանս հանուն ռումինացիների միավորման» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է Agerpres գործակալությունը։

Մասնակիցները պահանջել են չեղարկել Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, որով չեղյալ է հայտարարվել նախագահական ընտրությունների արդյունքները։ Կուսակցության առաջնորդ Գեորգե Սիմիոնի խոսքով, հավաքին մասնակցել է մոտ 100 հազար մարդ։ Միջոցառումը տեւել է ավելի քան 10 ժամ։ Ցուցարարները քաղաքով երթ են կազմակերպել դեպի կառավարության շենք և նախագահական նստավայր։

Reuters-ի փոխանցմամբ՝ ցուցարարները կոչ են արել հրաժարական տալ երկրի գործող նախագահ Կլաուս Յոհանիսին։ Յոհանիսի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է դեկտեմբերի 21-ին, սակայն նա մնում է իր պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չի նշվում իր իրավահաջորդի անունը։

Հունվարի 10-ին մի քանի հազար մարդ դուրս է եկել Ռումինիայի Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ բողոքելով երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների չեղարկման դեմ։