Լուկաշենկոն մեկնում է Չինաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 3-4-ը կայցելի Չինաստան, որտեղ բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Այդ մասին հայտնում են Բելառուսի պաշտոնական լրատվամիջոցները։
Պեկինում կայանալիք Լուկաշենկո-Սի բանակցությունների օրակարգում ներառված են առևտրատնտեսական, ներդրումային և միջազգային համագործակցության հարցեր։
Այցի ծրագիրը ներառում է նաև մի շարք սոցիալական և հումանիտար միջոցառումներ։
Կարծիքներ