Որոշել են մաքսային միություն ստեղծել

Որոշել են  մաքսային միություն ստեղծել

Արաբական պետությունների լիգան Բեյրութում տեղի ունեցած համաժողովի ժամանակ որոշում է կայացրել ստեղծել Արաբական ազատ առեւտրի գոտու մաքսային միություն։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը։

Ինչպես պարզաբանել է ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին, ստեղծվելիք Արաբական մաքսային միությունը ապահովելու է անդամ 20 երկրների պարենային անվտանգությունն ու համաչափ զարգացումը։ Միաժամանակ նաեւ ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան մտադիր են ստեղծել սեփական կրիպտոարժույթը։