Թուրքիան ստացել է ռուսական սպառազինությունների առաջին խմբաքանակը

Թուրքիան ստացել է ռուսական սպառազինությունների առաջին խմբաքանակը

Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ ստացել է ռուսական Ս-400 համակարգերի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ս-400-ների մասերով առաջին բեռնատար ինքնաթիռը այսօր վայրէջք է կատարել թուրքական «Մյութրեդի» ռազմակայան։ Հիշեցնենք, որ Թուրքիան գնել է ռուսական Ս-400-ները 2,5 միլիարդ դոլարով։ Գործարքի մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2017-ի դեկտեմբերին։ Այս գործարքը դարձավ պատճառ թուրք-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրման։