Ի՞նչ ցուցմունք է վերագրում Բաքուն Արկադի Ղուկասյանին

Այսօր Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարության ժամանակ ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները և նշում, թե նա պատասխանել է 1992 թվականի Խոջալուի դեպքերի առնչվող հարցերին:
Նրանց պնդմամբ, Ղուկասյանն, իբր ասել է, որ Խոջալուի դեպքերի մասին առաջին անգամ տեղեկություն է ստացել 1992 թվականի փետրվարին՝ «պաշտոնական զեկույցների» շնորհիվ:
«Այն ժամանակ մենք չգիտեինք ողբերգության մասշտաբները, գիտեինք, որ Խանջալուից Ստեփանակերտ հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել, որոնք հետո հանձնվել են հակառակ կողմին»,-Արցախի նախկին ղեկավարին վերագրվում է այս ցուցմունքը:
Բացի այդ, Ղուկասյանն «այդ օրերի իրադարձություններն անընդունելի է համարել և անվանել պատերազմի արյունոտ էջերից մեկը»:
Կարծիքներ