Երբեք միտք չեմ ունեցել վերադառնալու մարզչական աշխատանքի․ Հարի Նեւիլ

Երբեք միտք չեմ ունեցել վերադառնալու մարզչական աշխատանքի․ Հարի Նեւիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Հարի Նեւիլը խոստովանել է, որ չի պլանավորում անցնել մարզչական աշխատանքի։ «Երբեք իմ մոտ միտք չի առաջացել, որ ցանկանում եմ վերադառնալ մարզչական աշխատանքի։ Ես փորձել եմ մարզչական աշխատանք «Վալենսիայում» եւ հնարավոր է դա լավագույն փորձառությունն էր իմ կյանքում։ Դա վզակոթին հարված էր, որ երբեմն կյանքում պետք է ստանաս»․- ասել է Նեւիլը։ Հիշեցնենք, որ Նեւիլը 2015 թվականին հրավիրվել է որպես մարզիչ «Վալենսիայում։ Արդեն հաջորդ տարի նա հեռացել է բավական վատ արդյունքներով։