«Հրապարակ». Ավինյանը մետրոյի 2 կայարան եւ 1 ճոպանուղի է խոստանում

«Հրապարակ». Ավինյանը մետրոյի 2 կայարան եւ 1 ճոպանուղի է խոստանում

Երեւանի քաղաքապետարանը հանրային քննարկման է ներկայացրել Երեւանի 2024-2028 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը, որում Տիգրան Ավինյանը երեւանցիներին սարեր է խոստացել։ Նախ՝ ծրագրով նախատեսվել է, որ ավարտին կհասցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչպես նաեւ եւս մեկ կայարան՝ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների տարածքում։ Բացի այդ, քաղաքապետարանը խոստանում է մինչեւ 2028 թվականը շահագործել ճոպանուղի՝ Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծով։ Եթե հիշում եք` Երեւանով մեկ ճոպանուղի կառուցելու առաջարկն անում էր «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Տրանսպորտի հետ կապված էլ քաղաքապետարանը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի, խոստանում է փոխել բոլոր կանգառների սպասասրահները՝ դրանք փոխարինելով «խելացի» սպասասրահներով, իսկ թե դրա մեջ ինչ է մտնում, հստակեցված չէ։ Ավինյանը նաեւ խոստանում է մինչեւ 2028 թվականն ամբողջովին կառուցել Կասկադի չկառուցապատված վերնամասը՝ 8 հեկտար տարածք։ Մինչեւ 2028 թվականը քաղաքապետարանը պարտավորվում է կառուցել նաեւ կենցաղային թափոնների նոր աղբավայր։