Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին (տեսանյութ)

Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին (տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանն այսօր ճեպազրույցների ժամին անդրադարձավ ՀԱԿ-ի առաջարկին՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ:

Նա ասաց, որ սահմանադրական փոփոխություններ իրենց օրակարգում կան, բայց այդ մասին իրենք թիմի ներսում դեռ քննարկում չեն ունեցել:

Հարցին՝ սպասելի՞ էր, որ իրենց սատարած ուժը այս փուլում նման առաջարկով հանդես գար, Նազարյանն ասաց՝ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի առաջարկներով հանդես գալ:

Մանրամասն՝ տեսանյութում: