Ավտոբուս է ընկել ժայռից․ կան զոհեր

Ավտոբուս է ընկել ժայռից․ կան զոհեր

Պերուում 60 ուղեւորներով ավտոբուսն ընկել է ժայռից, հայտնում է RPP ռադիոկայանը։

Ըստ այս լրատվամիջոցի՝ վթարի զոհ է դարձել 25 մարդ, մինչդեռ իրավապահները մահացածների թվի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չեն հայտնել։

Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերը։ Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները։