19-ամյա երիտասարդին դատապարտել են բանտարկության ահաբեկչությանն աջակցելու համար

19-ամյա երիտասարդին դատապարտել են բանտարկության ահաբեկչությանն աջակցելու համար

Ռուսաստանի Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը մեղավոր է ճանաչել եւ վեց տարվա բանտարկության դատապարտել Ուկրաինայի քաղաքացի Պավել Գրիբին՝ ահաբեկչությանն աջակցելու համար։ 

Այս մասին հայտնում է TACC-ը։ Ըստ գործի նյութերի, Գրիբը, լինելով ազգայնական հայացքների տեր, 2017-ին նամակագրական կապ է պահպանել Սոչիում բնակվող մի ավագ դպրոցական տարիքի դեռահասի հետ եւ նրան հորդորել ահաբեկչական բռնարարք իրականացնել։ Գրիբը իրեն մեղավոր չի ճանաչել։ 

Նրա շահերի պաշտպանը հայտարարել է, որ մեկուսարանում իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել է։