Կլիմայի փոփոխությունները բերելու են զանգվածային սովի եւ մահացությունների․ գիտնականներ

Կլիմայի փոփոխությունները բերելու են զանգվածային սովի եւ մահացությունների․ գիտնականներ

Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունները զգալիորեն նվազեցնելու է գյուղատնտեսական ու ծովային ռեսուրսները ամբողջ աշխարհում, ինչով պայմանավորված էլ կարող է առաջանալ համաշխարհային սով։ Այս մասին գրում է Phys.org-ը։ Ըստ հրապարակման, քանի որ կլիմայագետները խոստովանում են, որ ածխաթթու գազերի արտանետումները մթնոլորտ մոտ ապագայում հնարավոր չի լինի, իսկ անդարձելիության կետը կարող է եւ հատվել լրիվ աննկատ կերպով, ավելի հաճախ են հետազոտություններ արվում, որոնք միտված են ներկա դարի համար սպասվող փոփոխություններին։ Նոր հետազոտությունների արդյունքում ստեղծվում են մոդելներ, որոնք տեսականորեն փորձում են բացատրել, թե ինչ ապագա է սպասվում ձկնորսությանն ու գյուղատնտեսությանը։ Ըստ սցենարներից մեկի, հնարավոր է, որ գյուղատնտեսական արտադրանքը կրճատվի մինչեւ 25 տոկոս, ձկնորսությունը մինչեւ 60 տոկոս եւ սկսվի սով։