Որքան գումար են նախատեսել վարչական շրջանները կորպորատիվ միջոցառումների համար

Որքան գումար են նախատեսել վարչական շրջանները կորպորատիվ միջոցառումների համար

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է․

«Ներկայացնում եմ այն թվերը, որը վարչական շրջանները նախատեսել են աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ)համար.

1. Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ.
2.Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
3.Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ.
4.Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ.
5.Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ.
6.Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ.
7.Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ.
8.Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ.
9.Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ
10.Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ.
11.Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ.
12.Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ»: