Հրաժարական է տվել Արգենտինայի ֆինանսների նախարարը

Հրաժարական է տվել Արգենտինայի ֆինանսների նախարարը

Հրաժարական է տվել Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնին։ Արգենտինայի գլխավոր ֆինանսիստը այդ քայլին գնացել է ազգային արժույթ պեսոյի կտրուկ արժեզրկման ֆոնին։ Այս մասին հայտնում է Todo Noticias-ը։ «Այսօր ես որոշում եմ կայացրել հրաժարվել ֆիննախի պաշտոնից, որը զբաղեցնում եմ սկսած 2017 թվականից։ Դա անում եմ, քանի որ համոզմված եմ, որ այս կառավարությանը պետք է տնտեսական թարմացում»,- իր կայքում գրել է Դուխովնին։ Հայտնի է, որ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին ստացել է հրաժարականի դիմումը եւ խորհրդակցելու համար հրավիրել Բուենոս Այրես նահանգի էկոնոմիկայի նախարար Էրնան Լակունսին։