Հայաստանով մեկ սկսվել է արդեն նախատոնական եռուզեռը, քաղաքացիները ամանորյա սեղանի համար գնում են առաջնային մթերքները` այս տարի, ավելի քիչ քանակությամբ։ Աշխատավարձերի չբարձրացումն ու մթերքների գների շեշտակի ավելացումը ազդել է նախատոնական սեղանի պարունակության վրա։
Սեզոնային մրգերի գինը Ամանորից առաջ ավելի է բարձրացել, դրանք իրենց սեղաններին ունենալու համար գյումրեցիները ելք են գտել։
Մրգերի վաճառակետերից մեկում վաճառում են «փակովի» անանաս ու ապառիկով մրգեր։