Ինչու է Թուրքիան գնել ռուսական Ս-400-ները․ պարզաբանում է Թուրքիայի Պնախարարը

Ինչու է Թուրքիան գնել ռուսական Ս-400-ները․ պարզաբանում է Թուրքիայի Պնախարարը

Թուրքիան ստիպված է եղել գնել ռուսական Ս-400 համակարգերը իր տարածքի պաշտպանության համար, քանի որ արեւմտյան տերությունները չեն արձագանքել հակահրթիռային համակարգեր գնելու Անկարայի հայտերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հուլուսի Աքարը՝ Դոհայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։

Նախարար Աքարը, ըստ «Անադոլու»-ի փոխանցման, ասել է, որ սկսած 1999 թվականից Անկարան դիմել է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային այս հարցով ու ի վերջո ստիպված է եղել գնել այդ համակարգերը Ռուսաստանից։ Սրանով հանդերձ, ըստ Աքարի, Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ եւ չի պատրաստվում հեռանալ Հյուսիսատլանտյան միությունից, ու կատարում է իր ստանձնած հանձնառությունները։