Տկարամիտ, դատարկախոս թափթփուկներ
Դուք ոչ մի բան չե՞ք սովորում, դուք ձեր սխալներից հետևություն չե՞ք անում։ Էլի մանկամիտ ու անհեռատես լոլոներ եք կարդում, թե խուճապ մի տարածեք, խնդիր չկա, մի թեթև (3 կիլոմետր) առաջ են եկել, չէ, լու՞րջ։
«Հրապարակը» չգրեր, թե դուք որտեղի՞ց էիք իմանալու, որ խնդիր կա, ձեր մարզպետը բանից անտեղյակ,Կապանում խախանդ նստած էր: ՊՆ-ն մի ժամ հետո դատարկամիտ հայտարարություն արեց, ԱԱԾ-ն էլ սպառնաց: Դուք ոչ մի բան չհասկացա՞ք 44 օրյա պատերազմից։ Չհասկացա՞ք, որ ցանկալի սուտը հրաշքով իրականություն չի դառնում, որ լրատվամիջոցների բերանը փակելով մենակ վնաս եք տալիս։
Դե Սև լիճն էլ տվեք, Սիսիանում ու Գորիսում խմելու ջուր չմնա, տեսնեմ՝ ինչ եք ասելու, «մի թեթև առաջ են եկել»: Բա էն չկայացած խոսնակ-մոսնակները, թե բա ձեր փիարի համար զորքի տեղաշարժ մի գրեք, այ հավեր, ամբողջ աշխարհում սենց դեպքերում զորքի տեղաշարժը ուղիղ եթեր են տալիս, որ թշնամին սարսափի, դուք ասում եք՝ տղերքին կխփեն, բա եթե պիտի ՀԱՊԿ անդամ երկրի զորքի ներքին տեղաշարժի ժամանակ խփեն, ասեք՝ Հայաստան էլ չկա, տվել եք, էնքան որ առերևույթ ձև եք անում, թե դեռ Ադրբեջան չենք:
Էդքանիդ մեջ մարդ են էն մի բուռ հրամանատարներն ու համայնքապետերը, որ ով ինչով կարող է՝ գնում է դրանց դեմը կտրելու: Իսկ դուք դատարկախոս, պաթետիկ պոպուլիզմով հիվանդ թիթեռնիկներ եք, հուսանք՝ թիթեռնիկի պես կյանք եք ունենալու, անցնեք գնաք:
Կարծիքներ