Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք

Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը։ Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նոր վիրուսակիրը նոր է վերադարձած եղել Իտալիայից։

Պացիենտը տեղափոխվել է Թիֆլիսի ինֆեկցիոն հիվանդանոց։ Ներկայումս, ըստ հաղորդման, ճշտվում են Վրաստանի տարածքում վերջինիս շփումների շրջանակը։ Վրաստանում չեն բացառել, որ վիրուսակիրների թիվը կարող է ավելանալ։