ՀՀ իշխանությունները հարվածի տակ են դրել ՀՀ անկախությունը. հայտարարություն

ՀՀ իշխանությունները հարվածի տակ են դրել ՀՀ անկախությունը. հայտարարություն

Համահայկական Ազգային Համաձայնություն(ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կառույցներով հանդերձ հայտարարում է․ 

1991 թվա կանի սեպտեմբերի 21 ին Հայաստանի Հանրապետու թյունն իր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ձեռք է բերել համաժողովրդական քվեարկությամբ։ Հայաստանի Հանրապե տության ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ անբեկանելի և բացարձակ արժեք է։ Սա կայն 30 տարի շարունակ ՀՀ բոլոր իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Հայաս տանի Հանրապե տության հարավային սահմանների պաշտպանությունը և ՀՀ բոլոր ռազմավարա կան բացառիկ նշանակության տնտեսական միա վորները մենաշնորհա յին իրավուն քով հանձնվեցին օտարերկրյա՝ ՌԴ ընկերություն ներին (գազ, էլեկտրական ցանցեր, եր կաթուղի, ատոմակայան և այլն), որի պատճառով վերացավ Հայաստանի Հանրապե տության ինքնիշխանությունը, իսկ այսօր արդեն վտանգված է ՀՀ ԱՆԿԱ ԽՈՒԹՅՈՒՆԸ։ 

2015 թվականի ոչ լեգիտիմ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ 2021 թվականի Հունիսի 20ին կեղ ծիքներով արտա հերթ ընտրություններ անցկացրած և խաբեությամբ իշխանությու նը զավթած «Քա ղա քացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած ՀՀ իշխա նություններն իրա վունք չունեն կազմակերպել և անցկացնել ՀՀ Անկախության 30 ամ յակի տոնակա տարությունը, քանի որ նրանց առաջ նորդ Նիկոլ Փաշինյանն ու այսօրվա ՀՀ կառավա րու թյան բաձրաս տիճան պաշտոնյա ները սատարել են ար տա քին ուժերի՝ մասնավորապես ՌԴ ԿՐԵՄԼՅԱՆ կլանի կողմից ծրագրված Ար ցախի պատե րազմով հայկական կողմի պարտությանը (2011թ․ «Լավրովյան պլան»), պատճառ են դարձել 5000 հայ զինվորների զոհվելուն, առ այսօր չեն լուծել հայ գերի ների խնդիրը, Արցախի ու նրա բնակչության անվտանգության հարցը փոշիացնելով դարձրել են օդից կախ ված, չեն կարողանում ապահովել ՀՀ սահմանների անվտանգու թյունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով մանրադրամ՝ լոկ կատարում են միջազգա յին տրանս կոն տինենտալ խմբա վորումների, և հատկապես ՌԴ իշխող կլանի հրա հանգ ները, որը Ռուսաստանի Դաշ նության քաղաքական վեկտորը փոխել է Թուր քիա Ադրբե ջան տան դեմին ընդա ռաջ։  

Համահայկական Ազգային Համաձայնություն (ՀԱՀ) շարժումն իր բոլոր քաղաքական և հասարակական կա ռույց ներով հանդերձ հայտարարում է․ Փաշինյանն ու նրա ողջ թիմը պետք է ՀՀ քրեական օրենսգրքում նախա տեսված պետական դավա ճանության հոդվածով կանգնեն դատարանի առաջ։ Նրանք իրավունք չունեն կազմակերպել ու անցկացնել ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30 ամյակի տոնակատարությունը, քանի որ իրենց գործունեությամբ վտանգի տակ են դրել թե՛ ՀՀ Անկախությունը, թե՛ ՀՀ պե տականությունը։   


Արթուր Արմին,
ՀԱՀ մտավորականների խորհրդի համակարգող

Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհրդի համակարգող

Տարոն Վասիլյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող

Աշոտ Կոշկակարյան,
ՀԱՀ քաղաքական նախաձեռնությունների խորհրդի համակարգող