Մենք չենք ուզում մեր համագումարի նիստը բաց լինի․ Մհեր Արմենիան՝ համագումարը տապալվելու մասին

Մենք չենք ուզում մեր համագումարի նիստը բաց լինի․ Մհեր Արմենիան՝ համագումարը տապալվելու մասին

Երգիչ Մգեր Արմենիան, որը մեկ ամիս առաջ հայտարարեց կուսակցություն հիմնելու որոշման մասին, եւ տեղեկացրել էր, որ պատրաստվում է մասնակցել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ կուսակցությունը կկոչվի «Ազգի ձայնը», այսօր հրավիրել էր հիմնադիր համագումար։

Տարածված լուրերի համաձայն՝ համագումարի հենց սկզբում այն տապալվել է։ Երգչի համագումարին ներկայացել է մոտ տասը համակիր, 290-ը պարզապես ներկա չեն գտնվել։ 

Երգիչը մեզ հետ զրույցում ասաց, թե ոչինչ էլ չի տապալվել, պարզապես որոշել են սկզբնական մասում լրագրողների հետ զրուցել, այնուհետեւ տեղի կունենա համագումարը․ «Մենք անցկացնելու ենք մեր հիմնադիր համագումարի նիստը, որը փակ է, նոր պետք է անցկացնենք։ Մենք չենք ուզում մեր համագումարի նիստը բաց լինի, օրենքը թույլ է տալիս բաց անել կամ փակ»։

Նա չպատասխանեց այլ հարցերի՝ նշելով, որ զբաղված է։