Գիտնականները սրտի աշխատանքը բարելավող սննդակարգ են մշակել 

Գիտնականները սրտի աշխատանքը բարելավող սննդակարգ են մշակել 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդու սննդակարգում որոշ փոփոխություններ կատարելով՝ կարելի է հասնել սրտի եւ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի բարելավման։ Համաձայն հետազոտությունների, բուսական եւ կենդանական սպիտակուցների՝ սննդակարգում հավասարաչափ ներառումը բարելավում է սրտի վիճակը։

Բացի այդ, սննդակարգում կարմիր միսն ընկուզեղենով փոխարինելը կարող է դրականորեն ազդել սրտի հիվանդությունների կանխարգելման վրա, կարգավորել արյան ճնշումն ու նվազեցնել բորբոքային բիոմարկերների քանակը։